Այսօր ժամը 20։00-ի սահմաններում նախօրեին Գյումրիում այրված «Ok» հանրախանութի տանիքից ընկել է տղամարդ՝ 1953 թվականին ծնված
Մերուժան Բադեյանը։
Վերջինս շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։ Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց ԲԿ փոխտնօրեն
Արմեն Խաչատրյանը, տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նրա փոխանցմամբ, Մերուժան Բադեյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և նրան միացված է արհեստական շնչառություն։
Ցայգ ՀԸ