▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության հրապարակից 26-ամյա աղջկա են բերման ենթարկել

 

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992թ. ծնված Անահիտ Ս.-ն:

Ոստիկանությունից Asekose.am-ին հայտնում են, որ ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее