Բելգիական հեռուստաընկերության լրագրողը Գերմանիայում ուղիղ եթերի ժամանակ սեռական ոտնձգության է ենթարկվել երեք երիտասարդ տղամարդկանց կողմից: Վերջիններս համբուրել են նրա վիզը և դիպչել կրծքին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, որ Գերմանիայում կանայք սեռական բռնության են ենթարկվում` հիմնականում մահմեդական փախստականների կողմից: Հատկանշականն այն է, որ բելգիացի լրագրողը նշել է, որ իր հետ նման կերպով վարված տղամարդկանց մեկը խոսում էր գերմաներեն: