▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում թեժ քննարկում է ՝ Արտաշ Ասատրյանի երգը գողացվա՞ծ է թուրքերից

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հարություն Մնացականյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

«Միայն մեր երկրում թերևս կարող է լինել նման բան. իրեն քրիստոնյա համարող հայ երգիչը , Քրիստոսի, Աստծո, սուրբ հոգու անունով երգ երգի, որը գողացել է քո ոխերիմ մուսուլման թշնամուց , որի տակ էլ նույն ազգի ներկայացուցիչները տժժում են հատկապես մկրտության արարողությունից հետո կազմակերպված քեֆերի ժամանակ։

Հասկանո՞ւմ եք աբսուրդի գագաթնակետը , քո որդուն կնքում ես , թշնամուց գողացած երգի տակ տժում ես, ուղարկում ես բանակ , որ կռվի այս երգը ստեղծող թշնամու դեմ»։

Արտակ Կարապետյանն էլ գրում է․ «Եվ սա միակը չէ... իր, ինչպես նաև հոր երգած շատ երգեր թուքական ու ադրբեջանական են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее