«AM Ամբիոնի» այս թողարկման թեման է համացանցի ուժն ու հզորությունը: Արդյո՞ք սոցիալական կայքերը կարող են որևէ կարևոր հարց լուծել, թե՞ այն ամենը ինչ խոսվում ու քննարկվում է այնտեղ միայն ժամանակավոր բնույթ է կրում ու որոշ ժամանակ հետո պարզապես մոռացվում է, քննարկման թեման էլ փոխվում: Այսօր որոշ հարցեր սոցիալական կայքերի միջոցով լուրջ արձագանք են ստանում ու նույնիսկ՝ կան մարդիկ որոնց անունները հանրությանը հայտնի են դարձել համացանցում նրանց ակտիվության շնորհիվ: Բայց արդյո՞ք լրատվամիջոցները պետք է իսկապես մեծ ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր օգտատերի գրառմանը համացանցում ու դա ներկայացնեն որպես լուր: Այս անգամ քննարկում ենք «AMԱմբիոնում»` Համացանցի ուժը:
Մեր հյուրերն են` Վիլեն Գաբրիելյանը, Էդգար Բարսեղյանը, Տիգրան Քոչարյանն ու Արա Ասլանյանը:
AMԱմբիոնը նախագիծ է, որտեղ թեմաները ակտուալ են, իրադարձություններն էլ` անժամկետ:
Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան
Asekose.am/TV