Հալեպի Նոր գյուղ շրջանում հրթիռակոծության հետևանքով մահացել է 24-ամյա Գոգո Գպճյանը: «Արմենպրես»-ն է հաղորդում այս մասին` նշելով, որ ըստ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի` պատահարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի կեսօրից հետո, որի հետևանքով վիրավորվել են այլ մարդիկ ևս, որոնց վիճակը ծանր է:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: