Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով Հալաբյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, ովքեր հայտնաբերել են 25-30 տարեկան՝ Հայկ անունով, երիտասարդի դին:
Հայտնաբերվել է նաև որսորդական հրացան:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը պարզում է նաև, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն:
Հալաբյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի՝ հրազենային վնասվածքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet