▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակակոռուպցիոն հանձնաժողովը ափսոսանք է հայտնել Նեյմարի կոռուպցիոն գործով

ArmComedy-ն գրում է.

Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը այսօր հայտնել է, որ խիստ մտահոգված է «Բարսելոնա» ակումբի առաջատար ֆուտբոլիստ Նեյմարի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալով։ Խորհուրդը անթույլատրելի է համարում, որ ակումբներն ու ֆուտբոլիստները թաքցնեն տրանսֆերների իրական գումարները։

«Խորը ցավ ապրեցի երբ իմացա, որ հենց Նեյմարի անունն է շոշափվում այդ գործով։ Ի՞նչպես կարելի է պետությունից թաքցնել իրական թվերը։ Նեյմարի թաքցրած յուրաքանչյուր եվրոյից պետք է վճարվեր հարկ, որը կգնար պետպյուջե, ինչը իր հերթին կգնար պապիկ-տատիկների թոշակին։ Եկամուտ թաքցնելը դավաճանության պես մի բան է»,– իր վրդովմունքը հայտնեց հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետը նշեց, որ շարունակում է հիանալ Նեյմարի խաղով թե՛ «Բարսելոնայի», թե՛ ազգային հավաքականի կազմում և հույս հայտնեց, որ դատարանը կարդարացնի ֆուտբոլիստին։ Սակայն որպես հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ զերծ նա կմնա «Բարսելոնայի» խաղերը դիտելուց մինչև դատարանի որոշումը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее