ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենն ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար, ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան աշխատանքը»,- հաջորդիվ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:
***
Ասուլիսի ժամանակ Բլինքենը նշել է. «Սա նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով` մեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար` տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների: Սրանցից յուրաքանչյուրը համընդհանուր շահերի ներքո հանդիսանալու է մեր հարաբերությունների առանցքը, և այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններուվ արդեն համագործակցություն եղել է:
Սա ևս մեկ անգամ ընդգծում է մի շարք համատեղ հանձնառություններ, նոր հարթակների ստեղծում միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասել է Բլինքենը:
Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.
«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:
***
Հայաստանը մտադիր է միանալ ահաբեկչական խմբավորում ԴԱԻՇ-ին` «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային։
Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից:
Հայաստանը հանձնառու է շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար: Համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Միրզոյանը։
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգթոնում ստորագրության պայմանը և դրա՞ համար է, որ ըստ էության մինչև այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն: |
***
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովո՜ւրդ, բռնվեք, ստորագրեցինք ԱՄՆ ռազմավարական գործընկեր լինելու կանոնադրությունը... Ասեք՝ օդներս փոխվեց... Էս անգամ բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ հանձնառություններ՝ չտարածման մասով։ |
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այդպիսով, ըստ ամենայնի, հարկ է որոշակի հստակեցում: Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգթոնում ստորագրվողը, որովհետև հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է: Փաստորեն ստորագրվողը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն: Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլևս ռազմավարական գործընկերներ են, թերևս կլինի շատ ձգված: Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը՝ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են: Ըստ այդմ, իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է, թերևս, հանրության մոտ չձևավորել թյուր տպավորություն և արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի կանոնադրության մասին է: Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք»: *** |
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, որ ամերիկացիները եկան, ադրբեջանցիները Բերքաբերից, Ջերմուկից, Ներքին Հանդից կամ Սոթքից դուրս կգա՞ն... |