Հանրային հեռուստաընկերությունում, որը ոչ փաստացի դարձել է «Շարմ հոլդինգի» մասնաճյուղ և ջաղինյանական «կրեատիվ» մտքերի իրացման գոտի, շարունակում է արձանագրվել զավեշտներ: Ըստ ասեկոսեների՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի անունից Հ1-ի աշխատակիցներին բաժանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկ ծաղկի կրծքանշանները և պարտադրվել ՝ աշխատանքի վայրում անպայման կրել այն:
Զավեշտը կայանում է նրանում , որ այն աշխատակիցները, ովքեր Հ1 ներկայանալիս մոռանում են իրենց հագուստին փակցնել անմոռուկները՝ նկատողություն են ստանում, իսկ հսկողությունը սկսվում է Հ1-ի մուտքում առկա ոստիկանական անցակետից: Հիշեցնենք, որ ըստ համացանցում տարածված բողոքների՝ անմոռուկը մասսոնական խորհրդանիշ ծաղիկ է, և սխալ էր այն օգտագործել իբրև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ: