ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տեսանյութ է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գյուղապետ Հարութ Նավասարդյանի հորքուրի տղան համայնքի առուն բռնել՝ բետոնով փակել է, առվի ջուրն էլ որոշ հատվածներում ճանապարհներով է հոսում»։
Հավելենք,որ օգտատերերից մեկն արձագանքել է ու գրել․ «էս նյութը, որ տեղադրել եք՝ մեր Էջմիածնի Շահումյան գյուղն է՝ սաղ իրենցով են արել, դրա համար էդ վիճակն ա, որովհետև Էջմիածնի թաղայիների պետ Ամիրյան Սիմոնը դրանց հետ երկար տարի *****-ի մեջ ա, արդեն Էջմիածին քաղաքում քանի հատ տուն ա առել՝ վարձով ա տվել, գյուղում էլ մի հատ մեծ մարկետ ա բացել էլ․․․ կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չի լինում․․․․»։