Պարզից էլ պարզ է, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդանիկը կորցրել է իրականության զգացողությունը: Չես հասկանում քաղաքը ղեկավարել է գողական սկզբունքներով, թե՝ օրենքով, մեկ տեսնում ես խոսում է ճշտից, գողականից մեկ էլ տեսնում ես մարդ է դատի տալիս, կամ մարդու գլխի է սարքում, հայտարարում է, որ լրագրողներից, ասում է, իբր թե իրենք պապական հարուստներ են և այլն և այլն: Իրականում Վարդանիկն Գյումրու ամենամեծ ՛՛գործտվողն՛՛ է, նա իր կյանքի ընթացքում ոչ միայն մարդկանց գլուխներ է կերել, այլ նաև տեղն եկած պահին դատի տվել, դատարանում ցուցմունք է տվել(ինչպես իր աղջկա նշանածի գործով վերջերս), երբ Գյումրի եկավ Վլադիմիր Գասպարյանը, ապա ինչպես ականատեսներ են պատմում, նա վախից սաղ կյանքը պատմել է ոստիկանությունում և խնդրել է ներել իրեն, Վարդանիկն իրականում ահավոր կենդանի է, որի փողերի նվազմանը զուգահեռ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի է դառնում: Գյումրիում ամենաշատը ծիծաղում են Վարդանիկի այն մտքի վրա, թե իրենք պապական հարուստներ են: Իրականում Վարդանիկենք երբեք էլ հարուստ չեն եղել, այլ ապրել են սոցիալապես ծանր պայմաններում, նրա մայրը (Աստված հոգին լուսավորի) Գյումրու շուկայում գուլպա-նասկեղեն էր վաճառում և մեծ դժվարությամբ պահում էր իր երեխաներին, իսկ հայրը շատ հաճախ գաղութում էր: Մի խոսքով՝ ասում եմ այս ամենը և դեռ էլի շատ բաներ կասեմ, որպեսզի ոչինչ և ոչ ոք չմոռացվի: (Շարունակելի)
Արամ Հարոյանի գրառումը