Մարտի 15-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: 1990 թվականին ծնված,ազգությամբ եզդի Մաքսիմ Ջնդիի Բաքոյանը դանակահարել է իր մոր ամուսնուն՝1960 թվականին ծնված, ազգությամբ քուրդ Թուրքիայի բնակիչ Էվլիյա Մուհամեդի Գյումուշթեքին: Նրան հայտնաբերել են բնակարանից ոչ շատ հեռու:
Մաքսիմ Բաքոյանի պատմելով բնակարանում վիճաբանել են,նա հարվածներ է հասցրել խորթ հորը, ինչից հետո վերջինս փախել է,ստացված վնասվածքներից նրա մոտ արյունահոսություն է սկսվել ու հարեւան շենքի մոտ ընկել է: Շտապ օգնության մեքենան Գյումրի բժշկական կենտրոն է հասցրել Էվլիյա Գյումուշթեքինի դին,որտեղ կատարվել է դիակի զննություն ու հայտնաբերվել սուր կտրող գործիքով հասցված բազմաթիվ վնասվածքներ: Էվլիյա Գյումուշթեքինը 12 տարի կնոջ` Մայա Բաքոյանի հետ ապրել է Գյումրիում:
Հիշեցնենք այս ընտանիքի հետ կապված եւս մեկ միջադեպ, անցած տարի Գյւոմուշթեքինի եղբայրը Թուրքիայում սպանել էր Մայա Բաքոյանին: Թուրքիայի դատարանում գործի քննությունը լուծվել էր հօգուտ մարդասպանի: Մայայի որդին,Մաքսիմը նոր էր վերադարձել Գերմանիայից եւ ընտանիքում որդու եւ խորթ հոր միջեւ անհաշտ հարաբերություններ են եղել:
Նախնական վարկածով հանցագործության պատճառը վրեժխնդրությունն է:Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Մաքսիմ Բաքոյանը ձերբակալված է:
Գյումրու «Շանթ» հեռուստաընկերություն