Մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ ավտոմեքենա է կայանված, որի մեջ կա տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու տեղի ոստիկանության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները նշված տարածքում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 27 ՕՍ 618 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ էլ Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի դին` հրազենային վնասվածքով: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ:
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածն ինքնասպանություն է և դա հերքելու կամ հաստատելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, հետքաբանական, ձգաբանական, մատնադրոշմային:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասներն՝ այստեղ: