ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվում են միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվում նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա, հոկտեմբերի 19-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երրորդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերեսումներ։ Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, 6 անձի նկատմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը
համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: