▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին ձերբակալել են, ժամերով պահել, հետո ասել՝ կներես, շփոթել ենք

Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալված անձինք կան։

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ձերբակալել էին նաև Գյումրիում իրենց շտաբի պետերից մեկին։

«Բերել են Երևան ԱԱԾ, հետո տարել են Քննչական, այնտեղ ասել են, որ «ստեղ չպտի բերեիք», տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահել են, հարցաքննել, ասել են՝ «շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներես, ցտեսություն»»,- պատմեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ խուզարկություններ են եղել նաև Նոյեմբերյանի շտաբում, կրկին ձերբակալված անձինք կան։

***

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը համատարած վարչական ռեսուրս է կիրառում, բազմաթիվ ահազանգեր են ստացվում։

«Ունենք դեպք Դեբետավան բնակավայրից, 2 անձ բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք է ներկայացվել, մյուսին տևական հարցաքննությունից հետո բաց են թողել, սակայն հիմա էլ գյուղում հսկում են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ են։ Սրանք հաստատված փաստեր են»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց՝ քիչ առաջ ևս մեկ ահազանգ են ստացել, որ քվեարկությունից հետո ընտրատեղամասի մոտից ևս 1 անձի բերման են ենթարկել։

***

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապ Լիճք գյուղում դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայր Լևոնը` ՔՊ-ականների կողմից:
ԼԻՃՔԻ ՔՊ-ԱԿԱՆ գյուղապետն Սիրեկանն է կազմակերպել ծեծը, իսկ միջադեպը ծագել է Լեւոնի կողմից հանձնաժողովականներին նկատողություն անելուց հետո:

Ինքը վստահված անձ է ընդդիմադիր ուժի կողմից:
Լևոնի հետ հաշվեհարդար են տեսել գյուղամեջում` գյուղապետ Սիրականյանի հրահանգով:
Ինձ հայտնեցին, որ ծեծի ենթարկված Լևոնին տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի ուշ մանրամասներ կհայտնեմ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее