shamshyan.com-ի փոխանցմամբ, քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20: 30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոմունաների փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Նազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PՏ 069 համարանիշի ավտոմեքենայով Գյուրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 41-ամյա Արամ Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացած Ա. Հարությունյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պետական պահպանության բաժնում՝ դասակի հրամանատար: Կոչումով՝ ոստիկանության կապիտան էր:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում