▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի պոլիկլինիկաների, դպրոցների տնօրեններին հրահանգ է տրվել, որ ձայն բերեն

Մոտ 1.5 ամիս հետո Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Նախնական տեղեկություններով` ընտրությունները կլինեն մարտ ամսին։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ « Օրերս գրել էինք, որ հայտնի են այն քաղաքական ուժերի անունները, որոնք հայտնել են ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում։ Այդ ուժերն են «ՔՊ», «ԴՕԿ», «Ապրելու երկիր», «ՀՅԴ»։

Մեր տեղեկություններով` Գյումրիի պոլիկլինիկաների, մանկապարտեզների ու դպրոցների ՔՊ-ական տնօրեններին արդեն հրահանգ է տրվել, որ ինչքան հնարավոր է, ձայն բերեն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` փակ, գաղտնի ժողովների ընթացքում հստակեցվում են անելիքները։

«Իրենց կադրերը լավ գիտեն՝ ինչ են անելու... Բեռլին պոլիկլինիկայի տնօրենն էլ է իրենց մարդը, առաջին պոլիկլինիկայի նորավարտ Խաչիկ Գալստյանն էլ։ Ամիսը համարյա 1 մլն. աշխատավարձ են ստանում, ծառայելու վախտ էլ պիտի ծառայեն։ Մանկապարտեզների ու դպրոցների ՔՊ-ական տնօրեններն էլ են լծվել գործի։ ՔՊ-ականների համար շատ կարևոր պայքար է. ո՛չ Սարիկ Մինասյանի նշանակելն էր պատահական, ո՛չ էլ Դավիթ Առուշանյանինը։ Էս մարդիկ ձայն բերող են, հեղինակություն ունեն լավից-վատից»,-ասում է մեր աղբյուրը։

Փրայմերիզի արդյունքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով (ոչ ֆորմալ)։

Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, ով փրայմերիզին ամենաշատ ձայներն է ստացել։

Սարիկ Մինասյանը այս պահին էլ զբաղված է նախընտրական քարոզարշավով։ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն օր բակային հանդիպումներ է ունենում Գյումրիի թաղամասերում, պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее