Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահամերձ վիճակում հիվանդանոց տեղափոխված Շեկո մականունով հայտնի անձնավորությունը մահացել է:
Հիշեցնենք, որ նա և Քավոր Հարութ մականունով ևս մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի հիվանդանոց: Քավոր Հարութը Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է, Շեկոն էլ նրա մերձավորներից: Ըստ տեղեկությունների` կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալ կատարվածին` այս պահին միայն ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին:
Տեսանյութը` ԳԱԼԱ հեռուստաընկերության: