▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրում էին,որ ես թմրամոլ եմ.Էրմինա Զախարովան` անձնական վիրավորանքների մասին

Դերասանուհի Էրմինա Զախարովան Brek Point-ի հերթական թողարկման հյուրն էր։

Հանրությանը հայտնի լինելով տարբեր նախագծերից` Էրմինայի կերպարը որպես  էդպիսին  բացահայտված չէ։ Հետևելով սոցցանցերում հրապարակումներին` գրառումներ չկան, ինչով՞ է սա պայմանավորված. «Իրականում շատ բաց եմ, բայց իմ շրջապատի և հարազատների համար։ Պետք չի երրորդական  մարդ շատ բան իմանա իմ մասին»։

Էրմինայի գրեթե բոլոր կերպարները էքսցենտրիկ են և  ցայտուն,երբեմն նաև բացասական։ Ինչու՞ է այդպես. «Այդպես ուղղակի ստացվում է, երևի նրանից է, որ օրինակ, եթե շիկահեր է, պետք է բացասական կերպար խաղա։ Իրականում ավելի հետաքրքիր է մարմնավորել այդպիսի կերպար»։

Դերասանուհին անկեղծ խոստովանություն արեց ու ասաց, որ Վաչե Թովմասյանի նախագծում նկարահանվելն իր համար շրջադարձային է եղել. «Վաչեն մեզ դարձրեց մարդ։ Ինքը մեզ`կոպիտ ասված, կրթել է։ Մեզ բերել է ասպարեզ և մեր հետ լավ աշխատել է։ Եթե չլիներ Վաչեն, ես չէի մտնի այս ասպարեզ, Վաչեի շնորհիվ է, որ ես էստեղ եմ»։

Նկատել է արդյոք՞ բացասական մեկնաբանություննըր ու սուր հայացքներ իր անձի նկատմամբ. «Շատ-շատ եմ նկատել։ Մեկնաբանություններն ահավոր էին։ Մեկնաբանություն էին գրում ու այնպես, որ ես եմ թմրամոլ՝ «Էրմինան, որպես մարդ, թմրամոլ է», այսպիսի արտահայտություններ կային գրված,նաև վիրավորական»։

Ամուսնու հետ բեմում  խաղալը Էրմինա Զախարովային դարձնում է ավելի անկաշկա՞նդ, թե՞ հաճախ կաշկանդվում է. «Բեմում խաղալն իր հետ հեշտ է,բայց ունեցել ենք ներկայացում, որ բեմադրել է ինքը՝ այ դա շատ դժվար էր։ Փորձերի ընթացքում ինքը ներվի մեջ կարար պտտվեր ինձ ներվայն  ինչ-որ բան ասեր, ու ես դրանից նեղվեի»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее