Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Շահումյան 36 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հունվարի 24-ին` ժամը 03:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցներիգործադրմամբ, բացել են նշված մթերային խանութի դուռը և հափշտակել տարբեր տեսակի ծխախոտներ, ոգելից խմիչքներ, շոկոլադ, ինչպես նաև՝ կանխիկ գումար։
Սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը գնահատվել է առանձնապես խոշոր չափի:
Տուժողը ներկայացրել է տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն կատարված հանցագործության մասին, ճանաչում են տեսագրությունում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: