▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գող կինը բռնվեց

PasInfo-ն գրում է.Մարտի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող եկեղեցու հետնամասում՝ մանկական խաղահրապարակում, մի կին գողացել է մեկ այլ կնոջ դրամապանակը: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14:00-ին նշված խաղահրապարակում 1988թ. ծնված Անի Ե.-ն գողացել է 1960 թ. ծնված Ռուզաննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և սուպերմարկետի զեղչի քարտ՝ պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:

Անի Ե.-ն բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее