▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսում վրաերթի է ենթարկվել 11 տարեկան երեխա, ով ստացած վնասվածքներից մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
 

2016 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել:
 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննիչը՝ փորձագետների հետ միասին, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
 

Նախնական տվյալներով՝ 11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել ժամը 19:40-ի սահմաններում՝ «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի կողմից Գորիս քաղաքի Անկախության փողոցում, որտեղից վարորդը դիմել է փախուստի։ Երեխան ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
 

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել  է վարորդի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ հուլիսի 29-ին ձերբակալվել։
 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաթունաբանական փորձաքննություններ:
 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее