▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնել Նալբանդյան. ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերը ռուսերեն սխալ խոսելիս ամաչում են. մինչդեռ հայերեն սխալ խոսելիս՝ ոչ։ Երբ ռուսերեն սխալ խոսող հային ուղղում ես կամ դիտողություն ես անում՝ պատրաստակամորեն ուղղում է ինքն իրեն, մինչդեռ, երբ հայերեն սխալ խոսող հային ես ուղղում կամ դիտողություն անում, անտարբեր ծիծաղում է։

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերը հաճախ ասում են՝ հայերեն, ռուսերեն եւ օտար լեզուներ։ Ռուսերենը հայի համար նույնքան օտար լեզու է, որքան անգլերենը կամ չինարենը։ Ընդհանրապես լեզուները մարդու համար բաժանվում են երկու հավասարարժեք խմբի՝ մայրենի լեզու (հայի համար՝ միմիայն հայոց լեզուն է) եւ օտար լեզու (աշխարհի մնացած բոլոր  լեզուները)։ Այս երկու խմբի արանքում չկա  անցումային կամ քամելեոն լեզուների միջանկյալ խումբ, եւ չի՜ կարելի պնդել, թե ՚այսինչ օտար լեզուն նույնքան հարազատ է, որքան մայրենին, ուստի չի ընկալվում որպես օտարՙ։ Այսպիսի մտածողությունը ստրկամտության եւ տգիտության տիպիկ դրսեւորում է։

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերը՝ ինտելիգենտ, ինտելեկտուալ եւ արիստոկրատ երեւալու մղումով միմյանց հետ խոսում են ռուսերեն՝ միաժամանակ դժգոհելով քաղքենիներից։

Նկատե՞լ եք, որ քաղքենի հայուհիները (հատկապես՝ չտեսները) անասելիորեն շոյվում են, երբ իրենց ստում ես, թե իրենք նման են ֆրանսուհու կամ իտալուհու։

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերը գերադասում են արտահայտվել Արիզոնայի նահանգի տոհմիկ յանկիների շեշտադրությամբ։ Եւ ոչ միայն այն պատճռով, որ անծանոթ են հայերեն շեշտադրության կանոններին։

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերն այլեւս կապ չունեն հայերի հետ։

Նկատե՞լ եք, որ հայաստանաբնակ հայերը ամաչում են գեղեցիկ խոսել եւ գեղեցիկ խոսելը շփոթում են ՚գրական խոսելուՙ հետ։ Ի դեպ, անհնար է գրական լեզվով խոսել։ Գրական լեզվով կարելի է գրել, մինչդեռ խոսել կարելի է խոսակցական լեզվով։

 

ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее