Այսօր դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ազատազրկմամբ, միաժամանակ որոշվեց անմիջապես փոխել խափանման միջոցն ու նրան ուղարկել 3 ամսյա տնային կալանքի։ Գալեյանի համար վերջնական պատիժ մնաց 1 տարի 6 ամիս ժամկետը:
«Գնամ Եռաբլուր ի՞նչ անեմ, ասեմ՝ հորդ դատեցին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով այս ամենը կատարվում է ի ցույց զոհվածների ծնողների՝ նրանց լռեցնելու նպատակով։ Նրա խոսքով վճիռը բողոքարկվելու է։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Դիտեք նաև՝
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկոլը մի դակիչի միջոցով որոշեց նահատակ զինվորի հայր Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ռեալ ազատազրկմամբ, ու միաժամանակ անմիջապես փոխել խափանման միջոցն ու Գարիկին ուղարկել տնային կալանքի։
Դե հիմա ինձ ասեք այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը։
ՀԳ. Ու այո՛, դուք ճիշտ եք։ Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն նա՝ Մասիս Մելքոնյանը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet