▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացեք կանաչի վաճառեք․․․Մի քանի հնդիկ աշխատող ընդունեք, ավելի շուտ հարցին լուծում կտային»․ Մարինա Թագակչյանը՝ ՀԷՑ-ին

Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր․ արդեն 36 ժամ առանց էլեկտրաէներգիայի մնացած Էրեբունի համայնքն ամանորի նախաշեմին։
Էս դարում, որ ռոբոտն է վիրահատություն կատարում, մի վթար վերացնել 2 օր չեն կարողանում։
Բա թե ձյունն էր մեղավոր։ Ձմեռային անվադող եք պահանջում, բայց հնադարյան, փտած սարքավորումներով ու սնուցող մալուխներով ձմեռ մտնելու մասին ո՛չ։
Մի քանի հնդիկ աշխատող ընդունեք, ավելի շուտ հարցին լուծում կտային»։

Հավելենք,որ ՀԷՑ-ը մեկնաբանությունների բաժնում պարզաբանում է  ներկայացրել, որին Մարինա Թագակչյանը հետևյալ կերպ է արձագանքել․ «Ամսի 27-ից խաբում եք,բա թե մի քանի ժամից,երեք ընդանրապես անջատեցիք օպերատորներին միանալու հնարավորությունը։

Դե բավական է էլի,չեք կարողանում տվյալ ոլորտում աշխատեք,գնացեք կանաչի վաճառեք, ավելի պիտանի կլինեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее