«Գիտե՞ք ինչու Նիկոլ Փաշինյանի օրոք նախկին ոչ մի ղեկավար չդատվեց, որովհետև նախադեպ կստեղծվեր: Սա է միակ պատճառը, որ ոչ ոք պատիժ չկրեց: Բա եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը մեղավոր էր, ինչո՞ւ չդատեցիք: Պատճառը միայն արդարության պակասը չէր, այլ իրենք մտածում են, որ հիմա իրենք չդատեն, որ իրենց էլ չդատեն»,- Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: |
Թարմացված․ «Հանդուրժում ենք, որ հասարակ քաղաքացուն 10 հազար դրամի համար բանտ ենք տանում, բայց Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ կառույցով պետական բյուջեից հափշտակել է 200 միլիոն դրամ և կարծում է, որ լավ է արել: Դատախազություն էլ եմ դիմել, ասել եմ` եթե սխալ եմ, ինձ դատեք»,- հանրահավաքի բեմից հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ուրեմն տեղեկացնեմ բոլորիդ, որ ամսի 21-ին այս ընդհանուր շարժման հոգուն համահունչ, 12 քաղաքական ուժեր, ինձ լիազորեցին, որ ես այս փաստը ներկայացնեմ դատախազին: Դատախազին գրությունը տրված է»,- ասաց Հայրիկյանը: |
«Գիտե՞ք ինչու Նիկոլ Փաշինյանի օրոք նախկին ոչ մի ղեկավար չդատվեց». Հայրիկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet