Shamshyan.com-ը գրել, որ այսօր՝ գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: Մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես Գագիկ Շամշյանն է հայտնում, պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր: Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողովի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է գաղտնի փականով արյան հետքերով դանակ: Աշտարակցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ երեկ տեղի է ունեցել Էդգարի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաև Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև և հյուրերի գնալուց հետո հիվանդանոցից ստացվել են ահազանգերը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում