▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել. կա սպանված և վիրավոր

Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։

Նյուզ․am-ն է գրում ու նշում, որ տեղեկության առնչությամբ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում շաբաթ և կիրակի դանակահարությունների դեպքեր են գրանցվել։

«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, մեկը՝ նախօրեին, մյուսը՝ երեկ։ Նախօրեի դանակահարության հետևանքով կա մեկ տուժած։ Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել՝ սպանության փորձի հատկանիշներով, իրականացվում է քննություն։

Երեկ գրանցվել է երկու անձի դանակահարության դեպք։ Վարույթ է նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

***

Երեկ 2 անձ է դանակահարվել Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ գտնվում է հիվանդանոցում։

Նախորդ օրը դանակահարվել է ևս 1 անձ, նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանցում, «Ազատության»-ը փոխանցել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ենթադրյալ հանացքը կատարողը ձերբակալվել է։

Սարյան փողոցում անցած 3 օրերին «Գինու փառատոն» էր անցկացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее