▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում տղամարդը կայծակի հարվածից տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Մակիդոն Ա.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է ահազանգել եւ հայտնել, որ իր համագյուղացի 60-ամյա Վահան Մ.-ն Վարդենիկ գյուղի սարատեղիում կայծակից մահացել է եւ նրան ինքը տեղափոխել է իրենց տուն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի «Ազիզներ» կոչվող սարատեղիում Վահան Մ.-ն կայծակի հարվածից տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее