shamshyan.com-գրում է. հունվարի 23-ին ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Նաիրա Շաքարյանի վարած Mitsubishi Pajero IO մանկնիշի 34 ՍQ 786 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Գվիդոն Պողոսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 21 ԼՍ 626 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Շաքարյանը և Mitsubishi Pajero-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 25-ամյա Սուրեն Մելոյանը և Գեղարքունի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Աղեկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում