«Նորաշեն, Վերին Արտաշատ, Դիմիտրով, Մխչյան և այլ գյուղերի գազամատակարումը դեկտեմբերի 13-ի առավոտվանից մինչև երեկոյան 19.30 անջատված է եղել՝ պատճառն, ըստ ինձ բողոքող քաղաքացիների, եղել է այն, որ այդ գյուղերի բնակիչները դրանից մեկ օր առաջ փակել էին Երևան-Արարատ մայրուղին։ Գազի գրասենյակի ղեկավար Արթուր Ասկարյանը գազամատակարումը վերականգնելու հրահանգ է տվել միայն այն բանից հետո, երբ նշված գյուղերի տղամարդիկ այցելել են Վեդու գրասենյակ ու ստիպել, որ իրենց բնակավայրերի գազամակատակարումը վերականգնվի»,-նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ընթացքում ու ավելացրել է․ «Փաստորեն, Գազպրոմի պատասխանատուն քիթը խոթում է քաղաքականության մեջ ու բնակիչներին ասում ա՝ ինչու՞ եք Նիկոլի դեմ բողոք եք անում»։
Վարդան Ղուկասյանն անդրադարձել է նաև լուրին, թե Գազպրոմը 500 հոգի է կրճատել, ավելացնելով, որ եթե այդքան հաստիքային ավելցուկ են ունեցել ՝ այդքան տարիներ ինչու՞ էին պահել, և համոզմունք է հայտնել, որ դա ստիպված արել են այն բանից հետո, երբ ինքը բարձրաձայնել է, որ Գազպրոմի 7000 հոգանոց հաստիքացուցակն ուռճացված է և այնտեղ կան ստվերային ու մութ մասեր։
Տեսանյութն՝ առանց մեկնաբանության՝ ստորև․
Դիտեք նաև՝