▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի  վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее