▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայլերը Աշոցքում գզել են թուրքերին

Գյումրիից 35 կմ. հյուսիս գտնվող Աշոցքի տարածաշրջանում դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող մի քանի թուրք վարորդների բախտը չի բերել: Շիրակի ցրտաշունչ ձմեռը թակարդ է պատրաստել վարորդների համար: Ճանապարհի սառցակալման պատճառով թուրք վարորդները չեն համարձակվել բարձրանալ զառիվեր հատվածը: Որոշել են մի փոքր հանգստանալ և հաց ուտել: Երբ սեղանը գցել են, սարերից հայտնված գայլերը հարձակվել են նրանց վրա և սկսել գզել: Ակամայից ականատես դարձած վրացի վարորդներից մեկի խոսքով՝ թուրք վարորդներից մեկի բախտը չափազանց չի բերել. նրան այնպես են գզել, որ տուժածը գրեթե մահամերձ վիճակում է եղել, իսկ մյուսին կրկին լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: 

Աղբյուրը՝ lakmoes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее