ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները. բնակչին սարից իջեցնելու և օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Ուշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet