▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարի Կասպարովի կանայք

Wnews.am-ը գրում է. Պատմության մեծագույն շախմատիստ, գրոսմայստեր, այժմ`քաղաքական գործունեություն ծավալող հայ-հրեական ծագումով Գարի Կասպարովը հաղթանակած է դուրս եկել ոչ միայն շախմատային ասպարեզում, այլ նաեւ` կանանց շրջանում։Նա ամուսնացել է երեք անգամ։

20-րդ դարի մեծագույն շախմատիստը նախորդ տարի չորրորդ անգամ հայր դարձավ։ Նրա երրորդ երիտասարդ կինը Դարյա Տարասովան է, ով Կասպարովին որդի է պարգեւել։

Ճակատագրի քմահաճույքով, նրա երեխաներից ոչ ոք շախմատ չի խաղում։
Կասպարովը խոստովանում է, որ իր գլխավոր մարզիչն ու խորհրդատուն մայրն է. «Նրա հետ ես կարող եմ այնքան անկեղծ լինել, որքան` ոչ ոքի։ Ճգնաժամային րոպեներին դու լսում ես ձայն, որին սովոր ես հավատալ երկար տարիներ։ Մեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ է ինչ-որ մեկը, ում կարելի է վստահել, պատմել ամեն ինչ եւ իրերն անվանել իրենց անունով։ Հաճախ այդպիսով ինքդ էլ հասկանում ես, թե ինչպես պետք է վարվել։ Մայրս կատակում է, որ կարողանում է մարել իմ սթրեսը»,- ասում է Կասպարովը։

каспа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կասպարովն առաջին լուրջ սիրավեպն ունեցել է հայտնի դերասանուհի Մարինա Նելովոյի հետ, որը տեւել է ավելի քան երկու տարի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարինան Կասպարովից մեծ էր 16 տարով։ Դերասանուհին ցանկանում էր ամուսնանալ, սակայն Կասպարովի մտքով դա անգամ չէր անցնում ։

Կասպարովը երկար տարիներ չէր խոստովանում, որ Մարինա Նելովոյի դուստրն իրենից է։
կաս

 

 

 

 

 

 

 

 

 

 

1986թ. Կասպարովը ծանոթացավ Մարիա Արապովայի հետ։ Երեք տարի անց նրանք ամուսնացան եւ Մարիան նրան դուստր պարգեւեց։ Հինգ տարվա համատեղ կյանքից հետո նրանք բաժանվեցին։

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կասպարովն առաջին կնոջ հետ

1996 թվականին Կասպարովն ամուսնացավ գեղեցկուհի Յուլիա Վովկի հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կասպարովի երկրորդ կինը

ас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ամուսնուն որդի պարգեւեց։ Թվում էր, թե շախմատիստի կյանքում ամեն ինչ կարգավորվում է, սակայն  2004-ի ավարտին Կասպարովին հաճախ կարելի էր տեսնել Սանկտ Պետերբուրգի համալսարանի ուսանողուհի, սուպերաստղ Դաշա Տարասովայի հետ։  Նրանք միասին շրջագայում էին տարբեր երկրներով։ Կասպարովն անգամ Դաշային բնակարան նվիրեց  Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։ Աղջիկը բավականին հայտնի է Սանկտ Պետերբուրգում. նրա դեմքը զարդարում էր Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող սնդուսափայլ ամսագրերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее