▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը սպառնացել է փոխել ԱԺ Wi-Fi ցանցի գաղտնաբառը

Armcomedy-ն գրում է. Այսօր կայացած ճեպազրույցին Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հաստատեց իր մտադրությունը` փոփոխել խորհրդարանի Wi-Fi ցանցի գաղտնաբառը: Սահակյանը ցանկանում է փոփոխել ԱԺ կանոնակարգը այնպես, որ Wi-Fi ցանցին մուտք ունենան միայն ԱԺ նիստերը բարեխղճորեն այցելած պատգամավորները, մշտական հանձնաժողովների քննարկումներից չբացակայածները և գոնե տարին երկու օրինագիծ հեղինակածները:

«Իհարկե սա ծայրահեղ քայլ է, բայց նպատակը մեկն է` խթանել խորհրդարանի արդյունավետությունը: Ամեն ամիս անձամբ Wi-Fi ցանցի գաղտնաբառը փոխելու եմ ու տալու եմ միայն այս բարձր չափանիշներին համապատասխանող պատգամավորներին: Իմ ժամանակ Wi-Fi ընդհանրապես չկար, ու, պատկերացրեք, ավելի լավ օրենքներ էինք գրում», – նշեց ԱԺ նախագահը:

Նոր նախաձեռնությունը միտված է բարձրացնելու պատգամավորների արդյունավետությունը, կամ գոնե նվազեցնելու նրանց կողմից անիմաստ վատնած ժամանակը: Ինտերնետի օգտագործման երեք ամսվա մոնիտորինգը ցույց տվեց, որ ԱԺ պատգամավորները ամենաշատն այցելում են սոցիալական կայքեր և խաղում են Candy Crush.

«Ես օրինակ այսօրվանից ջնջում եմ Candy Crush-ը իմ պլանշետից»,– հայտարարեց Սահակյանը և հորդորեց այլ պատգամավորներին հետևել իր օրինակին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее