▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից. նրան կփոխարինի Նաիրա Կարապետյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից: Որոշումը կայացվել է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ:

 

 

Գալուստ Սահակյանը Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբերի անդամ էր:

Նրան փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին փոխարինած   Նաիրա Կարապետյանը: 

 

 

Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее