Պռոշյան գյուղում անցկացվող բողոքի ակցիան լուսանկարելու ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով բակային տաղավարի վրայից լուսանկարում էր ցույցի ընթացքը, հոսանքահարվել է:
Ֆոտոլրագրողին օգնության են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները:
Գագիկ Շամշյանին ինքնազգացողությունը լավ է և նա շարունակում է աշխատել: