▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիական Նանսի քաղաքի երիտասարդ հայ համայնքը չի զիջում ավանդականներին

Օտարությունն ու պանդխտությունն, ասես, մեր ազգային բախտի անբաժանելի մասն են դարձել, եւ այս պատճառով մենք վաղուց ցրված ենք աշխարհի բազոմ երկրներում: Դեռ վաղ ժամանակներից հիշատակություններ կան, որ հայերը բնակություն են հաստատել երկրագնդի տաբեր հատվածներում: Սակայն 1915 թվականի ողբերգական դեպքերից հետո, ցավոք, գաղթի աշխարհագրությունն ավելի ընդլանվեց. օրինակ Ֆրանսիայում այս ժամանակաշրջանում ամապնդվում է ավանդական հայկական համայնքը՝ Լիոն, Փարիզ, Վալանս եւ Մարսել քաղաքներում: Գաղթականության նոր սերունդը,ավելի շատ հայտնի որպես երիտասարդ սփյուռք, վերջին 10-15 տարիներին հաստավեցին երկի այնպիսի քաղաքներում, որտեղ ավանդական հայ համայնք երբեք գոյություն չի ունեցել: Այդպիսի քաղաքնեից է Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում գտնվող Նանսին: Նանսիում հայ կազմակերպված համայնք ձեւավորվեց 2011 թվականին՝ Արթուր Ավետյանի ջանքերով: Չնայած, այն հանգամանքին, որ Նանսիում չկա Հայ Առաքելական եկեղեցու շենք, համայնքում կազմակերպվում են պատարագ եւ անց են կացվում եկեղեցական այլ ծեսեր՝ տեղի Կաթոլիկ եկեղեցու շենքի տարածքում: Ա. Ավետյանի ջանքերով համայնքի հիմնադրման տարվանից, կազմակերպվեց ու մինչ օրս էլ գործում է Մշակույթի տունը, որը զբաղվում է համայնքի կրթական ու մշակութային կյանքի կազակերպչական հարցերով: Կենտրոնի կիրակնօրյա հայկական դպրոցն ունի 60 սան: Հարկ է հիշատակել նաեւ այն մանկավարժների անուններն, ովքեր մեծ ներդրում ունեն այս գործում. վաստակավոր ուսուցիչներ Ռուզաննա Ադամյանը, Շուշանիկ Գեւորգյանը, Անժելա Մերոյանը եւ Թերեզա Գեւորգյանը: 2012 թվականին Ա. Ավետյանի ջանքերով հիմնվեց նաեւ Համազգային վարչությունը, ի ուրախություն Նանսիի հայությանը, վարչությունն ունեցավ իր կրթօջախը, որը ֆրանսիական սփյուռքում թվով չորրորդն է՝ Մարսելից, Փարիզից, Լիոնից ու վերջապես Վալանսից հետո: 2013-ից համայնքի ձայնը, բառի բուն իմաստով, ավելի լսելի է դառնում, քանի որ համայնքի ղեկավարը հիմնում է ռադիոհաղորդում՝ Նանսիի ռադիկայաններից մեկում՝ ռադիո Ֆաժեթ-ում: «Հայասա.ֆմ» կիրակնօրյա երկլեզու (հայերեն եւ ֆրանսերեն) ծրագիրը, պատրաստում եւ վարում են Մերինե Թադեւոսյանն ու Լուսինե Տերտերյանը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին համայնքը Էջմիածին եւ Նանսի քաղաքների հետ համատեղ Collin de Sion սրբավայրում ապրիլի 24-ին կտեղադրեն «Եղիցի լույս» խաչքար հուշակոթողը՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: Այն կվերածվի տարածաշրջանի հայերի սրբատեղի:

 

Հեղինակ՝ Լուսինե Տերտերյան

Նանսի, Ֆրանսիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее