Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզիկայի դասի ժամանակ, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին։
Կայքի տեղեկություններով՝ ֆիզիկայի ուսուցիչը երեխաներից մեկի նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»։