Fastex-ն մասնակցել է Նյու Յորքում կայացած Dacom NYC 2024-ին։ Սեպտեմբերի 25-ին Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը խոսել է «Կրիպտոակտիվների աշխարհում ավանդական ֆինանսների դերի, օրենսդրական կարգավորումների» և Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերի մասին։
Binance, Polygon Labs, Paxos and Solidus Labs-ի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել են օրենսդրության թերի կարգավորումները և ոլորտի վրա դրանց ազդեցությունը։ Հատկանշական է, որ Fastex-ի բոլոր պրոդուկտները ստեղծվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները։
Decrypt-ի հետ հարցազրույցում Վարդան Խաչատրյանն անդրադարձել է Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։ Նա նշել է, որ այժմ Fastex-ը լիցենզավորման նախնական փուլում է։ Առաջիկայում ամեն բան ավելի հստակ կլինի։
Այս փուլում Fastex-ի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եվրոպական շուկայում MiCA օրենսդրական կարգավորման հսկողությամբ նոր լիցենզիա ստանալու գործընթացի վրա։ Այս համատեքստում Fastex-ը կարևորում է կրիպտո ոլորտի ապագայի ձևավորման գործընթացում նոր պրոդուկտների ներդրման անհրաժեշտությունը։
Իրավական, օրենսդրական և ռիսկերի կառավարման ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կկարողանա լուծել թվային ակտիվների և DeFi ոլորտի խնդիրները՝ ապահովելով արագ և կայուն զարգացում։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։