▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆալլոսի` առնանդամի պաշտամունքը Հայաստանում

 Հետաքրքիր հոդված Բարխուդարյանի գրքից` նվիրված ֆալլոսի պաշտամունքին Հայաստանում: Ստորև ներկայացնում եմ այն: 

Աղբյուր` Բարխուդարյան Ս., Խորհրդային Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանները, 1935:
Պահպանված է հեղինակային ուղղագրությունը:

«Ֆալլոս-առնանդամ. տոհմական հասարակության մեջ տոհմի գոյացումը վերագրվում եր մի նախահոր, հատկապես այնտեղ, ուր տիրում եր հայրիշխանությունը, նախահայր համարվում եր մի յենթադրական տղամարդ: Այս հանգամանքը միացած հասարակական կոնկրետ փորձի և մտածողության հետ սկիզբն եր դնում ֆալլոսի պաշտպամունքին, վորպես ստեղծագործության սկզբնապատճառի։ Ֆալլոսի պաշտամունքը զարգանում եր հատկապես յերկրագործության զարգացած շրջաններում, վորտեղ մարդու ձեռքով և նրա աչքի առաջ աճում, զարգանում եյին զանազան կենդանիներ և բույսեր։ Հայաստանում գտնվել են մի քանի հատ քարից պատրաստված ֆալլոսի կուռքեր։ Դրանք գտնվել են մեծ մասամբ Արարատյան դաշտում, ուր դեռ շատ հնում զարգացած եր յերկրագործությունը և Նոր–Բայազետի շրջանում։ Այս վերջինում գտնվել ե նույնիսկ ֆալլոսի պաշտամունքի «տաճարը»։ Ֆալլոսները մինչև վերջերս ել հայ գյուղացու կողմից պաշտվում եյին, նրանց մոտ ուխտի եյին գնում հատկապես յերեխա չբերող կանայք: Ֆալլոսների պահպանությունը և նրանց պաշտամունքի տարածման վայրերի վորոշումը առաջիկայում կոժանդակեն ինչպես յերկրագործության, նույնպես և հայրիշխանության տարածման սահմանները վորոշելու աշխատանքին»:

ԱՆՊՏՈՒՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԲՈՒԺԵԼ ՓՈՐՁՈՂ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐ՝ ՄԷԿԴԻ ՔԱՇՈՒԵՑԷՔ

Ֆալլոսի պաշտամունքը տարածուած է եղել հայկական լեռնաշխարհի զանազան կողմերում: Քարից շինած ֆալլոսների մի քանի օրինակներ գտնուած են Էջմիածնում, Երեւանում, Դուինում եւ այլ վայրերում (երբեմն պատուանդանով): Դրանցից մի քանիսը տեղափոխուած են Հայաստանի պատմական թանգարանը: Այդ պաշտամունքը տարածուած էր նաեւ Փիւնիկիայում: Նեղոսի հովտում, օրինակ՝ հռչակաւոր փարոսը, Փոքր Ասիայում եւ աւելի արեւմուտք, նոյնպէս եւ մեծ Կովկասի հիւսիսային վայրերում, ընդհանրապէս ընդարձակ տարածութեան վրայ: Ֆալլոսի հետ տրամաբանօրէն զուգորդւում էր բեղմնաւորելու զօրութիւնն ու ամենուրեք նրա պաշտամունքի արարողութիւնների մէջ խիստ ակնբախ կերպով երեւան էր գալիս մի ձգտում ՝ այդ զօրութեան ազդեցութիւնը մարդկանց մօտ ուժեղացնելու եւ նրա միջոցով նաեւ արթնացնելու եւ ուժեղացնելու կանանց մէջ որդեծնութեան ունակութիւնը: Այդ հին սովորութիւններից շատ բնորոշ օրինակներ պահպանուել էին Զանգեզուրում, որտեղ նրանք դեռ շատ ուժեղ էին մինչեւ սովետական կարգերի հաստատուելը: Այդ պաշտամունքի վերապրուկները դեռ նշմարւում են: Այստեղ, շրջանային կենտրոն Սիսիանից (Սիսաւանից, նախկին Ղարաքիլիսայից) մի չորս-հինգ կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի Գորիս տանող խճուղու աջ կողմում մի քարոտ հրապարակի մէջտեղում դուրս է ցցւած մի պորտանման քար: Հայերը այն կոչում են պորտաքար, իսկ թուրքերը՝ գօբայ դաշ: Այդ քարի մակերեսն, ինչպէս եւ նրա շուրջը եղած հրապարակը ողորկուած են բազմաթիւ յաճախորդների այցելութիւնից: Ժամանակին անշուշտ նա աւելի բարձր է եղել, իսկ այժմ միայն այդ ամբողջական ֆալլոսի խղճուկ մնացորդն է պահպանուել, որի վրայ անցեալում չբեր կանայք, պորտով պառկելով, շուռումուռ են եկել, այն հաստատ հաւատքով, որ այդ քարի զօրութեամբ անպատճառ կը յղիանան եւ զաւակ կ՛ունենան: Անցեալում յաճախ կարելի էր տեսնել նաեւ դէպի Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը բարձրացող քոչի ժամանակ թուրք կանանց այդ արարողութիւնը կատարելիս: Պորտի վրայ պտտուելուց յետոյ կանայք երկաթէ մեխեր էին ցցում քարին՝ իրենց ցաւը նրան ամուր գամելով: Հէնց այս երկարատեւ արարողութիւններից քարը մաշուել՝ ողորկուել է:

Քաղուած՝
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ»
աշխատասիրութենէն

Հ.Գ. Հարգելի դատարկագլուխ որոշ օգտատերեր ձեր տգիտությունը ի ցույց դնելու փոխարեն պարզապես տեղեկություններ քաղեք... Ի՞նչ կարիք կա կողքը նկարվելու ու համացանցում տարածելու: Մի՞թե հնարավոր է այդքան դատարկ լինել ...

 

Ալվինա Բաբայանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее