shamshyan.com-ի փոխանցմամբ`փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Արամվիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագել են, որ «աջ քունքագագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իսկ ժամը 23:55-ի սահմաններում «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիրի գյուղի բնակչուհի 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանը, ով հիանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում