Europol-ի ինտերնետային կայքում հայտնվել են Եվրոպայում ամենաշատ հետախուզվող հանցագործների անունները: Ցուցակում կա 57 անուն։ Հատկանշական է այն փաստը, որ ցուցակում ընդգրկվել է նաև հայազգի 51-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Ինչպես փոխանցում է Euronews-ը, Արմեն Հովհաննիսյանը կասկածվում է դիտավորյալ սպանության մեջ: Նրան արդեն բավական երկար ժամանակ է որոնում է Էստոնիայի ոստիկանությունը:
Ցուցակում ներառված են նաև Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող Ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբդեսլամը և բելգիացի Մուհամմեդ Աբրինին, որոնք արդեն մի քանի ամիս հետախուզման մեջ են: