▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էվրիկա գրուպ»-ը չի՞ վճարում աշխատողների աշխատավարձերը․ ՍՊԸ-ն հերքում է, օգտատերը՝ հակադարձում

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էվրիկա գրուպ սուպերմարկետների ցանցը քիչ առաջ հայտնել է, թե իբր իրենց բարի համբավը արատավորել եմ և իրականությանը չհամապատասխանող գրառում եմ արել։

Լա՞վ եք մտածել։ Վաղը հատ-հատ փաստերը կներկայացնեմ․ Ասացի բերանս չբացեմ,բայց չի ստացվում։

Էվրիկա գրուպ, էն որ ՀԴՄ-ի չես խփում՝ դրա տեսաձայնագրություն էլ ունեմ, էն որ մարդկանց արտոնյալ աշխատացնում եք ու գրոշներ եք վճարում՝ դրա փաստերն էլ ունեմ, էն որ Ձեր տեր կոչեցյալը իրեն դրած լավ տղու տեղ, աշխատողների հետ ինչպես ասես վարվում է՝ դրա փաստն էլ ունեմ։

Ձեր էջին փաստը ուղարկել եմ, որ մարդկանց չեք վճարել»։

Ավելի վաղ «Էվրիկա գրուպ»-ն արձագանքել էր  ու նշել էր, որ համացանցում շրջանառվող տեղեկությունն, ըստ որի Evrika supermarket-ների ցանցի աշխատակիցները ժամանակին չեն ստանում իրենց աշխատավարձերը՝  չհիմնավորված և չփաստարկված ապատեղեկատվություն է։

Ըստ «Էվրիկա գրուպ»-ի՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից ներկայացվածը բացահայտ հերյուրանք է՝ ազդելու ցանցի բարի համբավի և տարիների ընթացքում կերտած հեղինակության վրա։

Կարեն Շիրինյանը ֆեյսբուքյան առաջին  գրառումը՝ ստորև․

«Evrika Supermarkets-ը չի վճարում աշխատողների աշխատավարձերը,այդ մասին սոցիալական ցանցերում ահազանգում են որոշ աշխատողներ։

Այո,այո, սրանք ունակ են մենակ մարդկանց աշխատացնել ու չվճարել դրա դիմաց։

Մի՞թե սրանց տերերը հաց չեն ուտում,կամ իրենց շեֆական հաճույքից բացի ոչինչ չեն տեսնում։

Ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ նման տնտեսվարողի մոտ օրենքի կետերը շրջանցելով, ձեր աշխատանքը չգնահատելով ծանրաբեռնված ու չնչին գրոշներով աշխատում եք։

Կոչ եմ անում տնօրինությանը, օրենքով սահմանված կարգով մարդկանց աշխատավարձերը վճարել, այլապես հրետանին ավելի ծանր է լինելու։

Արդար չէ,հասկացանք ագահ եք, բայց մի քիչ սրտացավ եղեք»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее