«Ինքը և իր հանցավոր խմբակը եկել են՝ չգիտեմ որ երկրի հատուկ ծառայության, բայց, ակնհայտորեն, որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնների հատուկ ծառայությունների պատվերը կատարելով, հայոց պետականությունը խարխլելով և հայոց պետականության գործոնն այս տարածաշրջանում վերացնելով»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրա համոզմամբ՝ Փաշինյանը և իր կուսակցությունը շարունակում են «հայկականության վերացման» գիծը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ Մկրտչյանը նշել է. «Անգամ մեր միջազգային գործընկերները սկսել են տարանջատել հայ ժողովրդին ու Նիկոլին: Լավրովը շատ լավ գիտի, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը փորձելու է մեղավորությունը բարդել էլի իրենց վրա»: Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ դիմադրում է իբր «խաղաղության պայմանագիր» կնքելու համար. «Ինքը շատ լավ գիտի, որ եթե էդ «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն ա վերջանալու, իսկ ինքն իր պիտանելիության ժամկետն ատամներով էլ լինի, պիտի պահի, որովհետև ինքն էդ աթոռին նստելուն այլընտրանք չի տեսնում»,- ասել է Մկրտչյանը: |
«Եթե «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն է վերջանալու». Աննա Մկրտչյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet