▲ Դեպի վեր

Суббота, 15.02.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն»․ Փաշինյան

«2018-ին երբ հեղափոխություն եղավ, շատերն ինձնից պահանջում էին, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա նոր կաթողիկոս։ Ես ասել եմ՝ Կառավարության ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսն ով պետք է լինի, որովհետև՝ նախ Ամենայն հայոց կաթողիկոսն է․․․ Չնայած բոլորը կասկածում էին, որ դրսևորումները իբր մենք ենք հրահրում, կազմակերպում, մինչդեռ նման բան չկա»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կառավարություն-եկեղեցի հարաբերությունների մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է լինի թափանցիկ։

Շարունակելով կառավարություն-եկեղեցի հարաբերությունների թեման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեղեցին պետք է լինի թափանցիկ․ «Մենք ունենք օրենսդրություն, ասում ենք՝ երբ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն։ Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն։ Ասում են՝ եկեղեցին ուզում եք հարկե՞լ, ասում ենք՝ ուզում ենք ՀՀ-ում հարկային օրենսդրությունը գործի, բայց պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում։ Եթե պարզվի լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք, կմտածենք նաև դրա մասին։ Հիմա, ի՞նչն ենք սխալ ասում»,- նշել է վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее