«Եթե Սերդար Քըլըչը համաձայնի, ապա այս ֆորումը կարող է պատմական դառնալ»․ Բանավեճ՝ Ռուբինյանի եւ Քըլըչի միջև՝ հայ–թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը հենց հիմա՝ այսօր։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Եթե Սերդար Քըլըչը համաձայնի, ապա այս ֆորումը կարող է պատմական դառնալ»,- նշել է նա։
Թարմացված․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում: |