▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ազգը սիրահարված է իր դահիճին՝կմորթվի.Ռուբեն Հակոբյանը մեջբերում արեց Օմար Խայամից

Եթե ազգը սիրահարված է իր դահիճին՝կմորթվի.Ռուբեն Հակոբյանը մեջբերում արեց Օմար Խայամից

***

«Ամեն օր մենք արթնանում ենք ու տեսնում, որ մի նոր, վտանգավոր էջ ենք գրել․ հիմա գրողը կարևոր չէ, որ Նիկոլ Փաշինյանն է կամ Ալեն Սիմոնյանը, էդ գիրը մեր բոլորիս գիրն է դառնում»,- նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դեկտեմբերի 20-ին «Հայելի» ակումբում։
Նրա խոսքերով, Ադրբեջանն ու Թուրքիան կարողացել են ծնկի բերել Փաշինյանին և չոքացրած տանում են էն ուղղությամբ, որտեղ իրենք են ուզում։ «Ալիևը անկեղծորեն ասում է՝ «Հայաստան, դու պիտի 150 միլիարդ ինձ տաս որպես կոնտրիբուցիա ռազմական», ընդ որում միջազգային օրենքների սահմաններում է ինքը խոսում, որովհետև Փաշինյանն է խոստովանել, որ 30 տարի շարունակ Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանի քսան տոկոսը, մենք օկուպանտներ ենք»,- ասաց Հակոբյանը։
«Երկրորդ՝ Ադրբեջանն ասում է, որ Սահմանադրությունը պետք է փոխել և վկայակոչում է Հռչակագիրը։ Էն պատասխանները, որ Հայաստանից տրվում են, ծիծաղելի են, և ամենաուժեղը ծիծաղում է Ադրբեջանը, նույնիսկ երբ նա լռում է ու չի պատասխանում, դու գիտես, որ այդ լռության մեջ աղմուկ կա, ստորացում կա»,- ասաց Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее